Լիտվայում կենդանի շղթա էին կազմել՝ ի աջակցություն Բելառուսի
09:19 - 24 օգոստոսի, 2020

Լիտվայում կենդանի շղթա էին կազմել՝ ի աջակցություն Բելառուսի

Կիրակի օրը՝ օգոստոսի 23-ին, Լիտվայի բնակիչները կենդանի շղթա էին կազմել՝ ի աջակցություն Բելառուսի։ Հայտնում է rbc.ru-ն։

Ակցիային, որը կոչվում էր «Ազատության ուղի», մասնակցել է մոտ 50 հազար մարդ, որոնք 32 կմ երկարությամբ շղթա էին կազմել Վիլնյուսից մինչև Բելառուսի հետ սահմանին գտնվող Մյադինինկայա բնակավայրը։ 

Ակցիայի մասնակիցների մեջ էին նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, նախկին նախագահներ Վալդաս Ադամկուսը ու Դալյա Գրիբաուսկայտեն, ինչպես նաև սեյմի նախագահ Վիկտորաս Պրանցկետիսը, նախարարներ, պատգամավորներ ու քաղաքագլուխներ։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել