Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքի պայթյունից մասնակի փլուզվել է 12 բնակարան․ Նիկոլ Փաշինյան
09:26 - 26 օգոստոսի, 2020

Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքի պայթյունից մասնակի փլուզվել է 12 բնակարան․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքի պայթյունից։

Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով՝ փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են,- նշել է վարչապետը։

Նա հավելել է, որ առավոտյան այցելել է դեպքի վայր և տեղում ծանոթացել իրավիճակին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել