Ֆրանսիայի խորհրդարանը կարող է քննարկել Արցախի անկախության ճանաչման բանաձևը |panarmenian.net|
15:50 - 14 հոկտեմբերի, 2020

Ֆրանսիայի խորհրդարանը կարող է քննարկել Արցախի անկախության ճանաչման բանաձևը |panarmenian.net|

panarmenian.net: Ֆրանիսացի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատրաստվում է երկրի խորհրդարան ներկայացնել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձևը, որն արդեն մի քանի պատգամավոր ստորագրել են։

«Որպես պատգամավոր՝ կշարունակեմ բոլոր հնարավոր նախաձեռնություններով հանդես գալ։ Որպես մի քանի պատգամավորի ստորագրություն ունեցող բանաձևի առաջին ստորագրող՝ կներկայացնեմ այն, որպեսզի մեր խորհրդարանը կողմ քվեարկի Արցախի ճանաչմանը և հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքին», - գրել է նա:

Նա նշել է, որ իր գլխավորությամբ 10 օրից պատգամավորական պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ ցույց տալու Ֆրանսիայի աջակցությունը։

Պուպոնին նշել է՝ թուլ չեն տա, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակեն 1915-ին սկսածը, և հայերին մենակ չեն թողնի այդ երկու երկրի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել