armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահ է, որ նախագահական ընտրություններից հետո էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակի ակտիվ դերակատարում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և պատերազմում կրակի դադարեցման ռեժիմի հաստատմանը հասնելու հարցում:
Այս մասին Մնացականյանն ասաց նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Միացյալ Նահանգների դերակատարությունն ու ներգրավվածությունը եղել է շատ ակտիվ, այդ ակտիվությունը շարունակվելու է: Անկախ ամեն ինչից, մենք վստահ ենք, որ մեր աշխատանքը ԱՄՆ-ի հետ, որպես համանախագահ երկրի, շարունակվելու է»,- ասաց Մնացականյանը:
comment.count (0)