ԼՂ հրադադարի համաձայնագրի պայմաններն անընդունելի են. Ֆրենկ Փալոն |1lurer.am|
12:14 - 12 նոյեմբերի, 2020

ԼՂ հրադադարի համաձայնագրի պայմաններն անընդունելի են. Ֆրենկ Փալոն |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղի հարցով այս շաբաթ ստորագրված հրադադարը երկարաժամկետ խաղաղ կարգավորում չէ։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնք պետք է լուծվեն, որպեսզի այս հակամարտությունը կայուն լուծում ստանա: Նման  գրառում է կատարել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում:

Կոնգրեսականը Միացյալ Նահանագների պետքարտուղարությանը կոչ է արել անհապաղ վերականգնել համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ՝ այդ հարցերի լուծման համար։

«ԱՄՆ-ի կողմից աջակցվող ցանկացած ապագա բանակցային կարգավորում պետք է ապահովի, որ Արցախի ժողովուրդը հնարավորություն ունենա վերականգնելու իր համայնքները և կյանքը՝ չվախենալով հետագա արյունահեղությունից։ Ներկայիս հրադադարում տեղ գտած պայմաններն անընդունելի են Արցախի երկարաժամկետ անվտանգության համար»,- գրել է ամերիկացի կոնգրեսականը:

Ֆրենկ Փալոնը նաև նշել է, որ «միջազգային հանրությունը պետք է վերջապես ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա դերը որպես բանակցողի։ Առանց դրա նրանք շարունակելու են բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի հետագա հարձակումներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել