Պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կոչը
15:48 - 16 նոյեմբերի, 2020

Պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կոչը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հանդես է եկել կոչով, որում ասվում է.

«ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը՝ մերժելով Հայաստանի և հայ ժողովրդի գոյությանը սպառնացող դավադիր ծրագիրը, գիտակցելով պահի վճռականությունը, հավատարիմ մնալով ի շահ Հայրենքի և հայ ժողովրդի գործելու իր առաքելությանը հայտարարում է`

Պատերազմը տանուլ տված, երկիրը խորը ճգնաժամի առաջ կանգնեցրած, հասարակությանը այս ծանր վիճակում անգամ պառակտող իշխանությունը պետք է անհապաղ հեռանա։

Սույն պահանջով կոչ ենք անում հայ երիտասարդներին

1. Բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ դավադիր իշխանության՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

2. Մնալով օրինականության սահմաններում, բռնությունը իսպառ բացառող բոլոր գործողություններով, օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները՝ հայ ժողովրդի մեջ բոցավառելու ազատագրկան պայքարի կրակը

3. Մի կողմ թողնելով բոլոր տարաձայնությունները և փշրելով հայի ազատատենչ ոգին շղթայող կապանքները՝ ապրել և գործել ի շահ Հայրենիքի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել