Ադրբեջանը և Հայաստանը փոխանակել են 385 զոհվածների մարմիններ |armenpress.am|
15:05 - 19 նոյեմբերի, 2020

Ադրբեջանը և Հայաստանը փոխանակել են 385 զոհվածների մարմիններ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը և Հայաստանը նոյեմբերի 13-ից փոխանակել են 385 զոհվածների մարմիններ:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան հավելել է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան 3 հազար փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղ:

Դիվանագետը նշել է, որ Քարվաճառի շրջանից Հայաստան են վերադառնում մեծ թվով բնակիչներ:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի ջանքերը հնարավորություններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի երկարաժամկետ կարգավորման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել