Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել |news.am|
16:22 - 04 դեկտեմբերի, 2020

Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել |news.am|

news.am: Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողները օգնել են գտնել եւ տուն վերադարձնել Արցախի երկու բնակիչների, որոնք հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Այս մասին հայտնեցին Ռուսական խաղաղապահ առաքելության մամուլի ծառայությունից:

Հեռախոսային թեժ գծի շնորհիվ նոյեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների ՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին:

Ռուսական կողմի հարցումով հաջողվել է պարզել, որ Ադրբեջանի զինված ուժերը հայերին բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքում:

Ռուսական կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, ինչի շնոհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը:

Քաղաքացիները այսօր ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել