factor.am: Բացասաբար եմ վերաբերվում Մակունցի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու մտադրությանը: Այս մասին «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի նախաձեռնած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը։ «Լիլիթ Մակունցը այն թեկնածուն չէ, որը կկարողանա իրեն դրսևորել որպես դեսպան:
Ցանկացած մասնագիտություն որոշակի փորձառություն է պահանջում: Դիվանագիտության մեջ, ինչպես բանակում, աստիճանակարգ կա, պետք է մասնագետն աճի: Դիվանագիտությունը բարդ գործ է, այնքան նրբություններ ունի, որոնց միայն շփման, տարիների աշխատանքի դեպքում է հնարավոր տիրապետել: Նա փորձ չունի, միայն անգլերեն իմանալը քիչ է:
Մյուս կողմից՝ Մակունցն այն իշխանության ներկայացուցիչն է, որին Սփյուռքը մերժում է: Իսկ հայկական դեսպանատները առանց համայնքի աջակցության, համարենք, որ մի թևը կոտրված թռչունի է նման… Ո՞վ պիտի Մակունցի հետ համագործակցի, եթե բոլոր կազմակերպություններն ու կուսակցություններն արդեն իսկ պահանջել են իրենց քաղաքական ուժի և թիմի ղեկավարի հրաժարականները»,- նշեց Պապյանը:
comment.count (0)