tert.am։ Համաճարակի ընթացքում մեծ թվով մարդկանց ցանկացած կուտակում վտանգավոր է, ուստի այժմ անթույլատրել է քաղաքական նպատակներով մարդկանց «փողոց քարշ տալը»: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը` ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Երկրում և աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ մեծ թվով մարդկանց ցանկացած կուտակում վտանգավոր է․ դրա հետևանքով զգալի թվով մարդիկ կարող են հիվանդանալ: Այնուամենայնիվ, մարդկանց քարշ են տալի փողոց` իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՌԴ-ում հաջակցություն Նավալնիի անցկացվող բողոքի ակցիաները և հավելել, որ այս ամենի իրավական գնահատականը պետք է տրվի իրավապահ մարմինների կողմից:
Դմիտրի Մեդվեդևը նաև նշել է, որ բողոքի ակցիաներին երեխաների մասնակցությունն անթույլատրելի է։
comment.count (0)