Ռուսաստանը կոշտ պատասխան կտա Արևմուտքին․ Մեդվեդևը՝ պատժամիջոցների մասին
16:34 - 10 մարտի, 2022

Ռուսաստանը կոշտ պատասխան կտա Արևմուտքին․ Մեդվեդևը՝ պատժամիջոցների մասին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Վկոնտակտե սոցցանցում անդրադարձել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին և հայտարարել, որ իր երկիրը կոշտ պատասխան է տալու։

«Այսպես կոչված քաղաքական գործիչների գլխավոր խնդիրը ձեռնարկությունների բաժնետերերի վրա մեծ ճնշում գործադրելն է, ստիպելը, որ նրանք ենթարկվեն իրենց կամքին։ Այն, որ արտասահմանյան բիզնեսը չի ուզում հեռանալ Ռուսաստանից, դրա պոտենցիալ վնասները նրանք նույնպես հաշվի չեն առնում։ Դրան մենք պատասխանելու ենք սկզբունքորեն և կոշտ», - Մեդվեդևի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ երկիրը չի համակերպվելու նաև «արտասահմանում ռուսաստանցիների և ռուսական ընկերությունների անհիմն կալանքի հետ»։

«Ես խոսել եմ համարժեք պատասխան տալու անհաժեշտության մասին՝ ներառյալ օտարերկրյա ակտիվների կալանքն ու դրանց հնարավոր ազգայնականացումը։ Նույնը վերաբերում է օտարերկրյա ընկերությունների՝ մեր երկրում աշխատելուց հրաժարմանը։ Պատժամիջոցներին տուրք տալով՝ նրանք փաստացի իրենց աշխատակիցներին թողնում են ճակատագրի քմահաճույքին», - հավելել է նա։

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել