tert.am: ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության ամենակարևոր նպատակին, որը որոշվում է մարտադաշտերից դուրս:
Նրա խոսքով, Ուկրաինայի ապառազմականացման և «ապազգայնացման» նպատակները, որոնք դրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, րոպեական չեն կատարվում և չեն իրագործվելու «միայն մարտի դաշտերում»։
«Այսօրվա ուկրաինացիների մի մասի արյունոտ ու կեղծ առասպելներով լի գիտակցությունը փոխելն ամենակարևոր նպատակն է։ Նպատակ՝ հանուն ուկրաինացիների ապագա սերունդների խաղաղության և վերջապես Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ բաց Եվրասիայի կառուցման»,- գրել է Մեդվեդևը։
comment.count (0)