Արտահերթ ընտրություններ չենք կարող կազմակերպել միանձնյա և դրա իրավունքն էլ չունենք․ Արման Եղոյան
 |factor.am|
22:31 - 23 փետրվարի, 2021

Արտահերթ ընտրություններ չենք կարող կազմակերպել միանձնյա և դրա իրավունքն էլ չունենք․ Արման Եղոյան |factor.am|

factor.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ։

-Պարո՛ն Եղոյան, ընդդիմությունը, մասնավորապես՝ 16 ուժերն ահազանգում են, որ իշխանությունը պատրաստվում է կրակել իրենց վրա։ Նրանք ելնում են Անդրանիկ Քոչարյանի այն խոսքերից, որ «պետությունը շենքերը չի պահում, այլ պետականությունը և մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։ Մինչ այդ՝ 16 ուժերը հայտարարել էին շենքեր գրավելու մտադրության մասին։ Ի՞նչ է մտադրված անել իշխանությունը։

-Լավ է, որ մեջբերումն ամբողջությամբ արեցիք, թեև ավելի ամբողջականը կա՝ այդտեղ ոչ թե շենքերի, այլ պետականության վրա հարձակման մասին է, շենքերը ի՞նչ։ ՀՀ-ում իշխանությունը շենքերին չի պատկանում կամ պետական իշխանության կրողը շենքերը, պատերն ու առաստաղները չեն, և Հայաստանում իշխանության գալու համար ոչ թե շենքեր է պետք գրավել, այլ ժողովրդի միտքը և, ինչու ոչ, սիրտը։

-Ըստ որոշ հաշվարկների՝ 13 հազար քաղաքացի էր մասնակցում շաբաթ օրվա հանրահավաքին։ Դա բավարար չէ՞ ընտրությունների համար։

-Դա շատ լավ է իրենց համար, բայց բավարար չէ եղածից ավելի մեծ քաղաքական պրոցես հարուցելու համար։ Ինչո՞ւ 13․000, այդ ուժերը 2018-ի խորհրդարանական ընտրություններին բոլորով միասին ավելի քան 200․000 ձայն են հավաքել՝ այն ժամանակներում, երբ գիտենք՝ ինչ քաղաքական մթնոլորտ էր երկրում։

-Բայց դա ևս մեկ հիմք չէ՞ ընտրություններ կազմակերպելու համար։ Երբ 16 ուժերը թուլացրին տեմպը պայքարի, իշխանությունը հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների պահանջ չկա։

-Երկու գործընթացն իրար հաջորդեցին, բայց մեկը մյուսի հետևանքը չէր։ Վարչապետն առաջարկեց կոնսուլտացիաներ սկսել արտահերթ ընտրությունների շուրջ և խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը կամ չմասնակցեցին այդ կոնսուլտացիաներին կամ եկան ասացին՝ իրենք չեն պատրաստվում համագործակցային մթնոլորտում գնալ արտահերթ ընտրությունների։

-Բայց արտահերթ ընտրությունները ժողովրդին են պետք, ոչ թե ԲՀԿ-ին կամ ԼՀԿ-ին։ Ծանր կորուստներով պատերազմից հետո ձեր՝ իշխանության և քաղաքացիների հարաբերությունները պետք է ճշգրտել։

-Ոչ միայն, խորհրդարանական ընդդիմությունն էլ է ժողովրդի մանդատով հայտնվել խորհրդարանում։

-Շատ լավ, բայց ինչո՞ւ չեք ցանկանում ժողովրդի գնահատականն ստանալ։

-Հենց հարցն էլ դա է, որ այնպիսի գլոբալ միջոցառում, ինչպիսին արտահերթ ընտրություններն են, չենք կարող կազմակերպել միանձնյա և դրա իրավունքն էլ չունենք։ Դա անազնիվ կլինի առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության հանդեպ։ Պատկերացրեք՝ իշխանությունը երբ ուզենա՝ արտահերթ ընտրություններ կազմակերպի։

-Դուք՝ իշխանությունը, պատասխանատու է երկրի կայունության համար։ Հիմա ընդդիմությունը ծայրահեղ լոզունգներով է հանդես գալիս, և դուք պարտավորություն չե՞ք զգում քաղաքական զարգացումները տանելու երկխոսության ուղղությամբ՝ բանավիճեք դեմ դիմաց, խոսեք, միգուցե՝ միասին պայմանավորվածության գաք և վիրավորանքի, հայհոյանքի մթնոլորտը կմեղմվի, քաղաքական գաղափարափոխությունների շուրջ կլինեն քննարկումները։

-Ես որ հեռուստաալիքը միացնում եմ, այդ թվում՝ Հանրայինը, ամբողջ օրն ընդդիմության ակցիաներն են, բանավեճեր են տարբեր մարդկանց ներգրավմամբ, նման բան ես չեմ հիշում՝ բանավեճ լիներ, ընդդիմադիրները գային։

Կարդալ ավելին՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել