news.am: Այո, նախնական պայմանավորվածություն կա եւ ըստ այդ պայմանավորվածության ԱԳ նախարարների հանդիպում պետք է լինի նաեւ Մոսկվայում: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, որ դա չի խանգարում, որ հանդիպում է տեղի ունենում նաեւ ԱՄՆ-ում:
Դիտարկմանը՝ պարզվեց, որ Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումները օրեր են տեւելու, նա ասաց. «Դա կախված է բանակցության բովանդակությունից: Հայկական կողմը այդ բանակցություններից հնարավոր առավելագույն սպասելիքներ ունի: Եթե ուզում եք, որ բովանդակությունից, տեքստի մեջբերումներ անեմ, դժվար թե դա հիմա հնարավոր լինի»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը կկայանա Մոսկվայում: Մոսկվայում սպասվող հանդիպման ժամկետների վերաբերյալ հստակություն դեռ չկա։
comment.count (0)