Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումները շարունակվում են. Կոնջորյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին |armenpress.am|
13:10 - 26 մարտի, 2021

Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկումները շարունակվում են. Կոնջորյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը վստահեցնում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով քննարկումները շարունակվում են՝ այդ թվում Վենետիկի հանձնաժողովի հետ: Կոնջորյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում:

Նա նախ հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթեն արդեն իսկ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:  Կոնջորյանը նկատեց՝ տպավորություն է ստեղծվում, թե Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի միակ փոփոխությունը ընտրակարգն է, սակայն բազմաթիվ այլ փոփոխություններ ևս նախատեսվում են:

Հարցին՝ միայն պարզ համամասնական ընտրակարգի անցնելը կլինի՞ փոփոխությունը, թե՞ այլ փոփոխություններ ևս կլինեն:

«Քանի որ պայմանավորված առաջիկա ընտրություններով ընտրակարգի հարցը դարձել է քաղաքական քննարկումների կիզակետը, նաև այդ մասով քննարկումները շարունակում ենք: Կառավարության հետ հարց ու պատասխանին վարչապետի հայտարարությունը վերաբերել է հենց ընտրակարգի հատվածին, սակայն փաթեթով շրջանառության մեջ դրել ենք նաև շեմերի հարցը, ֆինանսական թափանցիկության ավելացման հարցը, մի շարք փոփոխություններ, որոնք, ըստ էության, բերելու են Ընտրական օրենսգրքի բարելավմանը, ազատականացմանը:  Եվ պատրաստակամ ենք այդ հանձնառությունն իրականացնելու: Պարզ համամասնական ընտրակարգի անցում կատարելու որոշումը կայացվել է: Այս պահին քննարկումները շարունակվում են, շարունակվում է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ մեր քննարկումները»,-ասաց նա:

Առաջիկայում կլինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Պատգամավորի խոսքով՝ քննարկումների հաջորդականության արդյունքներով կտեղեկացնեն հաջորդ քայլերի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել