armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կուսակցությունների դաշինք կազմելու մասին լուրերին:
Սաղաթելյանը շեշտեց, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը դեռևս որոշում չի կայացրել, թե ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու:
«Քանի դեռ ՀՅԴ գերագույն մարմինն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչ այդ պահը մենք որոշում չունենք: Նման հարցերը մեզ մոտ որոշվում են ժողովների ժամանակ: Եթե մենք մասնակցենք ընտրություններին, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո չի լինի»,- նշեց Սաղաթելյանը:
comment.count (0)