news.am: «Մինսկի խմբի լուծարումը, Սահմանադրության փոփոխությունը, դրանք բոլորը Ադրբեջանի պահանջներն են։ Հայաստանի խամաճիկ իշխանությունը հերթով կատարում է Ադրբեջանի պահանջները»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՅԴ 35–րդ Ընդհանուր ժողովից հետ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով այն մասին, որ երեկ Երևանը ստացել է «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Բաքվի պատասխանը, Իշխան Սաղաթելյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը հերթական պահանջն է ներկայացրել Հայաստանին։
«Դա խաղաղության պայմանագիր չէ, այլ Ադրբեջանի կողմից Հայաստանին ստորացնելու պայամանգիր»,–ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իշխանափոխության հարցը շարունակում է առաջնային լինել իրենց համար։
«Իշխանափոխության հարցն առաջնային է, որովհետև այս չարիքի ապազգային իշխանության հետ Հայաստանի համար որևէ դրական հարց պարզապես հնարավոր չէ։ Մենք միշտ ունենք ծրագրին, երբ վերջնական տեսքի կբերենք ամեն ինչ, այդ մասին հանրային կերպով կխոսենք»,–նշեց Սաղաթելյանը։
comment.count (0)