tert.am: Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հնարավորինս շուտ կարգավորեն իրենց միջև առկա տարաձայնությունները խաղաղ ճանապարհով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Երեկ հանդիպել եմ Ուկրաինայի նախագահի հետ: Մենք ցանկանում ենք, որ նրանք հնարավորինս շուտ կարգավորեն իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով, և մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Էրդողանը՝ չմասնավորեցնել, թե ինչ ջանքերի մասին է խոսքը:
comment.count (0)