Այսօր՝ մայիսի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ֆուկուսիմա Մասանորիի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել ընթացիկ և ապագա համագործակցության հարցերին` պատրաստակամություն հայտնելով երկկողմ ձևաչափով շարունակել ակտիվ փոխգործակցությունը:
comment.count (0)