armtimes.com: Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել:
Օրակարգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցն է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանը ներկայացրեց Տաթևիկ Բարսեղյանի՝ հանձնաժողովի անդամի թեկնածուի կենսագրությունը:
Բարսեղյանը ծնվել է 1992 թվականին, Երևանում:
Ավարտել է ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, ունի մագիստրոսի կոչում:
2012-2019 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակառուպցիոն կոնետրոն» ՀԿ-ում: Համակարգել է ՀԿ-ի հակակոռուպցիոն կրթական ծրագրերը:
2019 թվականից հանդիսանում է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի ղեկավարը:
Մասնագիտական վերապատրաստումներ է ստացել մի շարք երկրներում՝ Գերմանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, Ռուսաստան և այլն:
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:
Տիգրանյանի՝ թեկնածուի կենսագրական ներկայացնելուց հետո, «Իմ քայլ» -ի պատգամավոր Սոս Ավետիսյանը տեղեկացրեց, որ այս հարցի քննարկմանը և քվեարկությանն ինքը չի մասնակցելու.
«Կա շահերի բախում, տիկին Բարսեղյանն իմ կինն է»,-ասաց պատգամավորը:
comment.count (0)