Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է, նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով. Սանոսյան |armtimes.com|
14:44 - 07 հուլիսի, 2021

Ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքի մարզում է, նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով. Սանոսյան |armtimes.com|

armtimes.com: Համատեղ պրոցես է գնում, որի արդյունքում ռուսական կողմի զինվորականները որոշակի փուլից հետո կտեղակայվեն սահմանի երկայնքով: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Սանոսյանի խոսքով՝ նրանց մի մասն արդեն մարզում է. «Ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա, եւ որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն»:  

Խոսելով սահմանային վիճակի մասին՝ մարզպետն ասաց, որ մեծ առումով սահմանային վիճակում փոփոխություններ չկան, բացառությամբ պարբերաբար գրանցվող որոշակի միջադեպերի. «Նման միջադեպ նաեւ օրերս ունեցանք, որի արդյունքում թեթեւ վիրավորում ստացած զինվորական ունեցանք»: Սանոսյանն ասաց, որ այս պահին վիճակը կայուն է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել