Ապամոնտաժումների հետեւանքով աշխատանքը կորցրած մարդիկ անաշխատանք չեն մնա. Հայկ Մարության |armtimes.com|
07:18 - 15 մարտի, 2019

Ապամոնտաժումների հետեւանքով աշխատանքը կորցրած մարդիկ անաշխատանք չեն մնա. Հայկ Մարության |armtimes.com|

Պետրոս Ղազարյանի հյուրն էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Զրույցը երեկ ու այսօր մամուլի ու համացանցի հրապարակումների թոփերը զբաղեցնող Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման թեմայի շուրջ էր:

Հայկ Մարությանը նշեց, որ ապամոնտաժումների հետեւանքով աշխատանքը կորցրած մարդիկ անաշխատանք չեն մնա:

Հաղորդավարը դիտարկում արեց, որ դժվար չէ հաշվել, թե սեզոնին ինչ գումարներ են աշխատում այդ սրճարանների տերերը վարձակալական նման գումարների դիմաց, կան համապատասխան մարմինների աշխատանքի թերացումներ, հարկային մարմինների անգործություն: Արդյո՞ք բոլոր այդ մարդիկ պատասխանատվություն չեն կրելու հարցին Երեւանի քաղաքապետը պատասխանեց.

«Իհարկե, այս ամենով զբաղվելու են ոստիկանությունը, քննչական մարմինները:

Շատ է պատահում, երբ գալիս ու դիմում են որեւէ կանաչապատ տարածքի համար, մենք միանշանակ մերժում ենք: Շատ տնտեսվարող սուբյեկտներ հասկանում են, որ մեր թիմը իսկապես աշխատում է եւ առաջարկում են իրենց վիճահարույց տարածքը տրամադրել քաղաքին, փոխարենը՝ ստանալ նմանատիպ տարածք քաղաքի թույլատրելի հատվածներում:

Արդար չէր լինի սահմանափակվել միայն օպերայի տարածքով, սա սկիզբն է, այսպես սկսվելու է գործընթացը: Սա էտապային աշխատանք է, կա ճանապարհ անել այնպես, որ վերականգնվի տարածքն ու չտուժեն բիզնեսատերերը:

Օպերայի տարածքից ի վերջո մաքրվելու են բոլոր սրճարանները, հիմա ասեմ, որ չասեն չենք զգուշացրել: Բայց, եթե մի տեղից դուրս են գալիս բոլոր սրճարանները, չի նշանակում, որ մեկ այլ տեղում չի հիմնվելու նման օազիս»:

armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել