Կառուցապատողը տուգանվել էլ մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով. Հայկ Մարության |armtimes.com|
09:14 - 19 մարտի, 2019

Կառուցապատողը տուգանվել էլ մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով. Հայկ Մարության |armtimes.com|

Երեւանի զարգացման 2018 թվականի ծրագրով Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածում նախատեսված աշխատանքները չեն իրականացվել: Ծրագրի իրականացման հաշվետվության նախագծում, որն ընդգրկված է ավագանու այսօրվա նիստի օրակարգում, նշվում է, որ պետք է հայտարարվի նոր մրցույթ:

Ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը հետաքրվեց, թե որն է պատճառը:

«Կամրջի մասին է խոսքը: Այնտեղ խնդիր կար: Այսինքն՝ այն կառուցապատողը, որը հաղթել էր մրցույթը, չի կարողացել իրականացնել աշխատանքները: Ասեմ ավելին, մեր ԾԻԳ-ի ջանքերով մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք տուգանք են վճարել, բայց, ցավոք սրտի, այդ տուգանքը գնացել է ոչ թե համայնքային, այլ պետական բյուջե: Լավ է, որ հանրապետության բյուջե է մտել, բայց մեր համայնքային բյուջեում չէ»,- պարզաբանելով ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հետաքրքիր է, որ Երեւանի զարգացման 2018 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության նախածում, որպես Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածում նախատեսված ծրագրերն իրականցնող կազմակերպություն, նշվում է «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը:

armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել