Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսական խաղաղապահ զորակազմի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում |tert.am|
12:20 - 10 սեպտեմբերի, 2021

Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսական խաղաղապահ զորակազմի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը տարածաշրջանում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Մախաչկալայում անցկացվող համառուսական հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը:

«ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը միայն դրական եմ գնահատում: Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունը. այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է բնականոն հունով: Կան, իհարկե, բարդ հարցեր, սակայն գործընթացը տեղի է ունենում՝ մարդկանց վերադարձ, մի շարք խնդիրների  լուծում: Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Մուրադովը:

Վերջինս հիշեցրել է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում մնալու են խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում: «Առաջին հինգ տարին՝ ըստ երեխ երկրի ղեկավարների ստորագրած համաձայնագրի: Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորակամզի տեղակայումը երկարաձգելու մասին»,- հացելել է Մուրադովը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել