Պաշտպանության նախարարը հրաժարվեց պատասխանել Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հարցերին
12:25 - 27 սեպտեմբերի, 2021

Պաշտպանության նախարարը հրաժարվեց պատասխանել Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հարցերին

Ես ուզում եմ ցավակցել և խոնարհվում եմ մեր բոլոր տղաների շիրիմների առջև։ Մենք այստեղ ունենք և՛ ընկերներ, և՛ զինվորներ, և՛ անմիջական իմ ենթակաները, որոնք այստեղ պառկած են, ես շատ զգացված եմ և ամեն ինչ անելու ենք, որ այս միջավայրը լինի պանթեոն և ոչ թե նմանվի գերեզմանի։ Սա մեր սուրբ տեղն է  և մենք այստեղ պետք է գանք իրենց հետ ժամանակ անցկացնելու և իրենց մահացած չհաշվենք։ Իրենք կենդանի են։  Այս մասին այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Արաշակ Կարապետյանը։

Գորիս-Կապան ճանապարհին առկա խնդիրների վերաբերյալ Պաշտպանության նախարարը որևէ մեկնաբանություն չտվեց։ Նա նշեց, որ շտապում է այլ միջոցառումների մասնակցելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել