«ՀայՓոստը» երկու անգամ ավելացնում է փոստի առաքման ուղղությունները
14:42 - 12 նոյեմբերի, 2021

«ՀայՓոստը» երկու անգամ ավելացնում է փոստի առաքման ուղղությունները

«ՀայՓոստը» սկսել է խոշոր ավիափոխադրողներ «Էյր Ֆրանս»-ի և «Լուֆթհանզա»-ի հետ համագործակցություն, որը հնարավորություն է տվել ավելացնել առաքման ուղղությունները գրեթե երկու անգամ:

Հասանելի 67 ուղղությունների փոխարեն «ՀայՓոստի» հաճախորդներն այժմ կարող են ծանրոցներ և փաթեթներ ուղարկել դեպի 124 երկիր: Խոշոր ավիափոխադրողների հետ նոր համագործակցությունով նաև արագացել է փոստափոխանակման գործընթացը:

Օրինակ՝ դեպի Միացյալ Նահանգներ ուղարկվող առաքանիների առաքման մաքսիմալ տևողությունը նվազել է մոտ 5 անգամ, իսկ դեպի եվրոպական երկրներ առաքվող առաքանիների ժամկետները նվազել են մոտ 30%-ով: 

«Մենք մշտապես համագործակցության նոր հորիզոններ ենք ստեղծում, որոնք թույլ են տալիս ավելի բարելավել ծառայությունները և աշխարհը դարձնել ավելի մոտ և հասանելի: «ՀայՓոստի» հաճախորդներն այժմ դեպի 124 երկիր կարող են ծանրոցներ ուղարկել իրենց հարազատներին, բարեկամներին և ստանալ դրանք էլ ավելի արագ»,- ասել է «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել