Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ և որտեղ կանցկացվի «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը |tert.am|
12:41 - 09 դեկտեմբերի, 2021

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ և որտեղ կանցկացվի «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը |tert.am|

tert.am: «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության և կայունության ապահովման» հարցերին, տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով և կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությւոնը, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն:

«Տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին հանդիպումը «3+3» ձևաչափով, որն առաջարկել են մեր նախագաը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու համար, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում:

Հանդիպմանը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի փոխարտգործնախարարները, մեր երկիրը կներկայացնի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի գլխավորությամբ պատվիրակությունը»,-հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել