Մոլդովայում արտակարգ դրություն է սահմանվել Ռուսաստանից գազի մատակարարման հնարավոր դադարեցման պատճառով
 |armenpress.am|
21:31 - 20 հունվարի, 2022

Մոլդովայում արտակարգ դրություն է սահմանվել Ռուսաստանից գազի մատակարարման հնարավոր դադարեցման պատճառով |armenpress.am|

armenpress.am: Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հանրապետության բնակչությանը կոչ է արել սովորել ռացիոնալ սպառել էներգիան ճգնաժամի պայմաններում, քանի որ կառավարությունը չի կարող ամբողջությամբ փոխհատուցել սակագների բարձրացումը։

Այս մասին գրում է ռուսական «ՌԻԱ- Նովոստի»-ն:

Հունվարին «Մոլդովագազ» ընկերությունը դժվարությունների է բախվել «Գազպրոմին» հաջորդ վճարումը մարելու հարցում, քանի որ գազի սակագինը հազար խորանարդ մետրի համար 450 դոլարից հասել է 646 դոլարի։ Խնդիրը լուծելու համար հանրապետության խորհրդարանը 60 օրով արտակարգ դրություն է մտցրել։ Սպասվում է, որ փետրվարի 1-ից գազի սակագինը կարող է բարձրանալ 30%-ով։

«Գազի և, համապատասխանաբար, այլ էներգակիրների թանկացումը ծանր բեռ է դրել կենցաղային սպառողների, տնտեսության և պետության վրա, մենք ամբողջովին կախված ենք տարածաշրջանի շուկայական գներից, և այսօր շուկայում իրավիճակը հետևյալն է. մենք պետք է սովորենք էներգիան ավելի ռացիոնալ սպառել, մեզ անհրաժեշտ է տների ջերմամեկուսացում, որտեղ մենք ապրում ենք, պետք է էներգիա խնայել հանրային հաստատություններում: Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք նվազեցնել ջեռուցման և լույսի ծախսերը»,- իր ֆեյսբուքյան  ուղերձում գրել է Սանդուն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել