armenpress.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանը վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում լինելու է անաչառ, սառեցնելու է գործունեությունը կուսակցությունում:
Մանուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը:
ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հիշեցրեց, որ Արթուր Մանուկյանը կուսակցական է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ընտրվելու դեպքում անկախ մարմնում այլևս չի կարող մնալ կուսակցական: Նա հետաքրքրվեց, թե Մանուկյանն ի՞նչ է անելու:
«Եթե ընտրվում եմ, օրենքի պահանջով սառեցնում եմ կուսակցական իմ գործունեությունը: Նաև երդվելու եմ ամբիոնից, որ լինելու եմ անաչառ և դուրս կուսակցական տեսլականից»,-ասաց Մանուկյանը:
Թեկնածուն նշեց՝ գուցե ոմանց համար երդվելը ոչինչ չի նշանակում, իր համար անկեղծորեն շատ մեծ բան է նշանակում՝ վստահեցնելով, որ եթե երդվի լինել անաչառ, ուրեմն լինելու է անաչառ:
comment.count (0)