Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա․ Աղաջանյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին
16:53 - 27 հունվարի, 2022

Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա․ Աղաջանյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս պահի դրությամբ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ որոշում չունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշատական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրել վարչապետի աշխտակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։

«Ոչ, այս պահի դրությամբ որևէ որոշում չկա։ Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորություններ։ Քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որոշումը կկայացվի, բնականաբար, սահմանված ժամկետների շրջանակներում»։

Հունվարի 23-ին հայտնի դարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին։ Հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը գրավոր դիմումով հետ վերցնելու իրավունք ունի, իսկ հետ չվերցնելու դեպքում  նրա լիազորությունների դադարման մասին կկազմվի արձանագրություն, որը կստորագրի և կհրապարակի ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել