«Սանիթեք»-ի աշխատանքը ոչ բավարար եմ գնահատում․ Հայկ Մարության
09:13 - 23 մարտի, 2019

«Սանիթեք»-ի աշխատանքը ոչ բավարար եմ գնահատում․ Հայկ Մարության

Քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք»-ի աշխատանքը ոչ բավարար է գնահատում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մարությանը՝ նշելով, որ իրենք «Սանիթեք» ընկերությանը նկատողություն են անում:
«Ամենօրյա աշխատանքով կոմունալ վարչությունը ապացույցներով, լուսանկարներով ուղարկում է սխալները, որ ուղղեն: Ճիշտն ասած, մինչեւ այս պահը փոփոխություն նկատելի է, բայց իհարկե բավարար չէ»,-ասաց նա:

Իսկ թե այլ օպերատորի ներգրավելու հարցն ինչ փուլում է, քաղաքապետն ասաց, որ երկրորդ  օպերատորին ներգրավելու համար այս օպերատորի հետ պետք է խզեն պայմանագիրը:
«Բայց այստեղ էլ խնդիր կա, որ եթե խզենք, քաղաքապետարանը մեծ տուգանքներ ու տույժեր պետք է վճարի եւ այդ պատճառով ընթացակարգերով պետք է խզենք, որ ստացվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր համապետական շաբաթօրյակի օր է, որին մասնկացում են վարչապետը, քաղաքապետը, ԱԺ նախագահը՝ մյուս բոլոր քաղաքացիներին եւս կոչ անելով միանալ մաքրությամն աշխատանքներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել