ՀՀ-ի ուշադրության կենտրոնում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները. ԱԽ քարտուղարը`«Շուշիի հռչակագրի» մասին |armenpress.am|
13:12 - 10 փետրվարի, 2022

ՀՀ-ի ուշադրության կենտրոնում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները. ԱԽ քարտուղարը`«Շուշիի հռչակագրի» մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունը պարբերաբար գնահատում է երկրի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և դրա հետ կապված քայլեր են կատարվում: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ  Հայաստանը պաշտոնապես չի արձագանքում «Շուշիի հռչակագրի» վավերացմանը Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից:

«Մենք պարբերաբար մեր շուրջ անվտանգային միջավայրը գնահատում ենք և դրա հետ կապված քայլեր ենք կատարում: Այդ քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը ոչ հրապարակային, բայց ցանկացած գործընթաց, որը տարածաշրջանում տեղի է ունենում, մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք»,- ասաց Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել