Կառուցապատողներն պետք է ընդունեն՝ պատասխանատու են իրենց շրջակայքի մաքրության համար. Հ. Մարության
07:26 - 23 մարտի, 2019

Կառուցապատողներն պետք է ընդունեն՝ պատասխանատու են իրենց շրջակայքի մաքրության համար. Հ. Մարության

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի շինհրապարակի մաքրությանն էր մասնակցում, քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ շինհրապարակի համապատասխան կահավորման համար իրենց բազմիցս տուգանքներ են նշանակել, և նման նորմատիվներ կան:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությանը մասնակցելուց՝ տարածքում կուտակված աղբի պատճառով:

«Բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն նորմատիվներին համապատասխան, կահավորման մեջ մտնում է նաև մաքրությունը, իրենք պատասխանատու են այդ մաքրության համար և շատ դեպքում այդ նորմերը չեն պահպանվում»,-ասաց Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նշեց, որ Փաշինյանի նման քայլը ևս մեկ անգամ պետք է կառուցապատողներն ի գիտություն ընդունեն, որ պատասխանատու են իրենց շրջակայքի մաքրության համար:

«Մենք ունենք սահմանափակ քանակությամբ աշխատակիցներ, և հնարավոր չէ 24 ժամ գնալ և ֆիքսել խախտումները: Կա հասարակ մոտեցում, սա մեր քաղաքն է, և այստեղ ապրում են մարդիկ, շինարարության կողքը ևս պետք է մաքուր լինի»,-ասաց նա:

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել