Մենք գտնում ենք, որ դռնփակ դատական նիստ անելու որևէ հիմք չկա. Արամ Օրբելյան |tert.am|
10:52 - 15 մայիսի, 2019

Մենք գտնում ենք, որ դռնփակ դատական նիստ անելու որևէ հիմք չկա. Արամ Օրբելյան |tert.am|

tert.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու դատախազությունը դատական նիստը դռնփակ անելու միջնորդություն ներկայացրեց:

«Դատախազությունը միջնորդել է դռնփակ դատական նիստ անել՝ պատճառաբանելով, որ ցուցմունքներից կարող են հատվածներ հրապարակվել, չնայած ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությունը հաստատվել է և նախաքննության գաղտնիքի խնդիր չկա, պետական գաղտնիքի խնդիր ևս չկա»,-ասաց նա:

Արամ Օրբելյանը նշեց, որ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ դռնփակ դատական նիստ անելու միջնորդության քննարկումը նույնպես իրականացվում է դռնփակ ռեժիմով: «Դրա համար դատարանն ընդմիջում տվեց, որ քննվի և որից հետո դռնփակ կլինի: Մենք գտնում ենք, որ դռնփակ դատական նիստ անելու որևէ հիմք չկա»,-ասաց նա:

Արամ Օրբելյանը նաև ասաց, որ հղում են անում այդ հանգամանքի վրա, որպեսզի վկաները անջատ հարցաքննվեն: «Այո՛, վկաներին միաժամանակ դահլիճում չեն պահում և չեն հարցաքննում միաժամանակ, բայց քանի որ գործի զգալի մասը վկաների հարցաքննություն է լինելու, դա չի նշանակում, որ կարող է անցկացվել դռնփակ, դա կխաթարի արդար, թափանցիկ դատավարության իրավունքը»,-ասաց նա


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել