«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն». Էլմար Մամեդյարով |tert.am|
12:17 - 14 մայիսի, 2019

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն». Էլմար Մամեդյարով |tert.am|

tert.am: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն: Ինչպես հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, այդ մասին Բրյուսելում Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի տասնամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

«Մենք չպետք է մեզ խաբենք նրանով, թե չգիտենք՝ ինչի մասին ենք խոսում, ինչպիսին են պարամետրերը, սկզբունքները: Բոլորը գիտեն՝ ինչ է կատարվում, ինչպիսին է պլանը, և ոչ միայն երկու երկրներում, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներում: Միակ բանը, որ մեզ չափազանց անհրաժեշտ է, քաղաքական կամքն է»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել