Մեր գործընկերների զենքերն ու տեխնիկան Ուկրաինա ճանապարհին են․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
11:04 - 26 փետրվարի, 2022

Մեր գործընկերների զենքերն ու տեխնիկան Ուկրաինա ճանապարհին են․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան իր միկրոբլոգում գրում է.

«Դիվանագիտական ​​առաջնագծում նոր օրը սկսվեց Էմանուել Մակրոնի հետ զրույցով։ Մեր գործընկերների զենքերն ու տեխնիկան Ուկրաինա ճանապարհին են։ «Հակապատերազմական կոալիցիան» աշխատում է»։

Ավելի վաղ Զելենսկին նաեւ շնորհակալություն էր հայտնել Շվեդիային տրամադրված ռազմական եւ մարդասիրական օգնության համար, ինչպես նաեւ նշել էր, որ հեռախոսազրույց է ունեցել  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վերջինս հաստատել է իր համաձայնությունը ՌԴ-ին SWIFT համամարգից անջատելու հարցում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել