Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսական կողմը փորձում է Խերսոնում «ժողովրդական հանրապետություն» հռչակելու նպատակով հանրաքվե անցկացնել։
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իր թվիթերյան միկրոբլոգում գրել է․ «Ռուսները հուսահատորեն փորձում են կեղծ «հանրաքվե» կազմակերպել՝ Խերսոնում կեղծ «ժողովրդական հանրապետության» համար: Հաշվի առնելով ժողովրդի զրո աջակցությունը՝ այն ամբողջությամբ կբեմադրվի: Եթե դա շարունակվի, պետք է հետևեն Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցները։ Խերսոնը կա և միշտ կլինի Ուկրաինա»։
Ավելի վաղ Խերսոնի շրջանային խորհրդի պատգամավոր Սերգեյ Խլանը հայտարարել էր, որ Խերսոնի մարզում հանրաքվե է նախապատրաստվում «Խերսոնի Ինքնավար Հանրապետություն» ստեծղելու նպատակով։
«Օկուպանտները (նկատի ունի ռուսներին- խմբ․) հեռախոսով զանգահարում են Խերսոնի շրջանային խորհրդի պատգամավորներին և հարցնում, թե պատրա՞ստ ենք
համագործակցելու նրանց հետ։ Ես կտրականապես մերժել եմ»,- գրել էր նա։
Գլխավոր լուսանկարը՝ Reuters-ի
comment.count (0)