«Կառավարությունն օր առաջ պետք է հակաճգնաժամային ծրագիր իրականացնի»․ պատգամավոր |azatutyun.am|
13:03 - 16 մարտի, 2022

«Կառավարությունն օր առաջ պետք է հակաճգնաժամային ծրագիր իրականացնի»․ պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի կառավարությունն օր առաջ պետք է ամբողջ ծավալով հակաճգնաժամային կանխարգելիչ ծրագիր իրականացնի՝ խուսափելու համար տնտեսական անդառնալի կորուստներից, կարծում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորն անհասկանալի է համարում՝ ինչո՞ւ է գործադիրն այս իրավիճակում հապաղում կոնկրետ քայլերի իրականացումից, որոնք կարող են կանխել իրավիճակի սրացումը։

«Անհասկանալի է, որ կառավարությունը օր առաջ լիարժեք հակաճգնաժամային ծրագիր չի բերում, որովհետև իրապես մենք նորից մտնում ենք, փաստ է դա, տնտեսական ճգնաժամի մեջ», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Հայաստանի իշխանություններն էլ չեն թաքցնում՝ Հայաստանի տնտեսությունն արդեն բարդ իրավիճակում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով։ ​

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեկ հայտարարեց՝ այդ պատժամիջոցները զգալիորեն կդանդաղեցնեն տնտեսության աճը, կհարվածեն տնտեսության ճյուղերին։ Այդ է պատճառը, որ գլխավոր դրամատունը կտրուկ նվազեցրել է այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 5,3 տոկոսի փոխարեն ընդամենը 1,6 տոկոս։

«Տեսնում ենք, որ կան որոշակի խնդիրներ հանքարդյունաբերությունում, մշակվող արդյունաբերությունում, արդյունաբերության ճյուղի -4,7 տոկոս աճ է դրված, որոշակի նվազում կա նաև շինարարության ճյուղում, միակը, որը որ որոշակի ավելի դրական զարգացում է ունենալու մեր նախկին կանխատեսումների համաձայն, դա գյուղատնտեսության ճյուղն է», - ասաց Կենտրոնական բանկի նախագահը։

Թադևոս Ավետիսյանն այս իրավիճակում առաջին հերթին պետական բյուջեի հրատապ փոփոխության անհրաժեշտություն է տեսնում։ Այլ իրավիճակի համար նախատեսված միջոցները կոնկրետ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված միջոցառումներին պետք է հատկացվեն, ասում է Ավետիսյանը․ - «Այնտեղ կան բազմաթիվ ծրագրեր, միջոցներ նախատեսված, որոնք, մեղմ ասած, տվյալ պահի պոպուլիստական մղումներից դրդված նախատեսվել են և դրանք սովորական իրավիճակում գուցե հասկանալի լինեն, էս իրավիճակում ամբողջապես պետք է նաև նպատակն էս նոր իրողություններին համարժեք լինի, պիտի վերանայվեն այդ ծրագրերը և տնտեսական կոնկրետ խթանիչ, մտածված ծրագրեր»։

Շարունակությունը՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել