Կրեմլից արձագանքել են Վլադիմիր Պուտինի և  Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին տեղեկությանը
21:41 - 16 մարտի, 2022

Կրեմլից արձագանքել են Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին տեղեկությանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է և պետք է հանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները ամրագրելու և ոչ թե դրանք քննարկելու համար։  Այս մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր փաստաթղթերի պատրաստման մասին՝ Զելենսկու և Պուտինի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել