Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4000 քաղաքացի, գրեթե բոլորը հայեր են. Ուկրաինայի դեսպանատուն |armenpress.am|
17:33 - 17 մարտի, 2022

Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4000 քաղաքացի, գրեթե բոլորը հայեր են. Ուկրաինայի դեսպանատուն |armenpress.am|

armenpress.am: Փետրվարի 24-ին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից փախստականի, ներգաղթյալի կամ զբոսաշրջիկի կարգավիճակով ժամանել է Հայաստան: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան տվյալներով՝ վերջին երեք շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4 հազար քաղաքացի՝ հիմնականում ազգությամբ հայեր: Այդ մասին դեսպանատան հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնեց Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:

«Առանձնահատկությունն այն է, որ նրանք գրեթե բոլորը ազգությամբ հայեր են, ունեն այստեղ ընկերներ, հարազատներ, տուն, այդ իսկ պատճառով չեն դիմում օգնության համար», - նշեց ժամանակավոր հավատարմատարը:

Ըստ Ավտոնոմովի՝ ուկրաինական դեսպանությունը որոշ հնարավորություններ ունի մարդկանց «տեղավորելու», նրանց բնակեցման հարցը լուծելու համար, բայց զբաղվածության հարցը լուծելը ավելի դժվար է:

Հատկանշական է, որ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ՝ երևանցիներ, շրջանների բնակիչներ, ըստ Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչի, դիմում են դեսպանատուն՝ պատրաստակամություն հայտնելով օգնել ուկրաինացի փախստականներին վերաբնակեցնելու գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել