Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում մարտերը վերսկսվել են
16:44 - 03 մայիսի, 2022

Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում մարտերը վերսկսվել են

Ռուսական զորքերը սկսել են ուկրաինական Մարիուպոլ քաղաքում գտնվող «Ազովստալ» գործարանի գրոհը, հայտնում է Liga.net ուկրաինական առցանց պարբերականը՝ վկայակոչելով «Ազով» գնդի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարի խոսքերը։

«Մարիուպոլի պաշտպանները գիտեն, որ նախագահին զեկուցում են Մարիուպոլում տիրող իրավիճակի մասին […] Այդ պատճառով էլ նրանից կտրուկ գործողությունների են սպասում, քանի որ իրավիճակը շատ բարդ է», - ասել է Պալամարը։

Ռազմական լրագրող Անդրեյ Ցապլիենկոյի պնդմամբ՝ գրոհից առաջ ռուսական կողմը ժամեր շարունակ ռմբակոծել է «Ազովստալը»․

«Հրդեհ է բռնկվել, ծխի քուլաները երևում են Մարիուպոլի բոլոր թաղամասերից»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ «ռուսաստանցի զինծառայողները ԴԺՀ բանակի հետ միասին սկսել են ոչնչացնել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում զինյալների կրակակետերը՝ հրետանու և ավիացիայի կիրառմամբ»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել