ԱԽ-ն պարզաբանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրն այն կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել
18:02 - 06 մայիսի, 2022

ԱԽ-ն պարզաբանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրն այն կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել

ՀՀ անվտանգության խորհուրդը պարզաբանում է տարածել, որտեղ անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին News.am լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում կատարած հայտարարությանը:

Անվտանգության խորհրդի տարածած պարզաբանումը ներկայացում ենք ստորև.

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին News.am լրատվական կայքին տված հարցազրույցի, Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հարցազրույցում հնչած պնդումն,  ըստ որի՝ Օնիկ Գասպարյանն, իբրև, պատերազմի չորրորդ օրը պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել:

Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2020 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝քաղվածք №1), որոնցում պարոն Գասպարյանը մասնավորապես նշում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... » ավելացնելով. « ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... », եզրափակելով իր ելույթը՝ Օնիկ Գասպարյանը նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:

Անվտանգության խորհրդի գրասենյակը մեկ անգամ ևս հրապարակում է ԱԽ 30.09.2020 թվականի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը, և վերահաստատում, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու որևէ առաջարկ չի արել»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել