«Կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»․ Սաղաթելյանը՝ խաղաղության պայմանագրի 6 կետերի մասին
15:29 - 14 մայիսի, 2022

«Կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»․ Սաղաթելյանը՝ խաղաղության պայմանագրի 6 կետերի մասին

Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ Էդմոն Մարուքյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի 6 կետերի հրապարակմանը․ 

«Կարո՞ղ են Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը կոնկրետ հայտարարել, որ «Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և իրենք այդ ճանապարհով լուծում չեն տեսնում»․ էն մնացածը մանիպուլացիա է․ էս նախադասությունը ինչի չեն ասում։ Ակնհայտ է, որ ժողովրդի էս ցասման ֆոնի վրա, իրենք փորձում են արդեն մանիպուլյացիաներով ասել, թե նման բան չենք ասել․ օրվա իշխանության քաղաքականությունը շատ հստակ է․ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ անվտանգության և մարդու իրավունքների լայ երաշխիքներով, որից հետո նոր կխոսեն կարգավիճակի մասին»։

Խոսելով իշխանափոխության դեպքում ժամանակավոր կառավարության կազմի մասին՝ Սաղաթելյանը նշեց, որ գործադիրը չի ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով։

«Հաջորդ կառավարությունը չեն ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով․ դա լինելու է այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր էս պայքարի ընթացքում էս հարթակում են, էս հարթակից դուրս են, բայց մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս պոտենցիալ փորձ, գիտելիք, կարող, ուժ ներկայացնող անձանց, այսինքն՝ բազմաթիվ անկուսակցական մարդիկ»։

Իսկ, թե արդյոք իրենց շարքերում օդիոզ դեմքեր կան, Սաղաթելյանը պատասխանեց․

«Այո, երբեմն լինում են մարդիկ, ովքեր իրենց գործունեության ընթացքում աչքի են ընկել հասարակության համար անընդունելի դրսևորումներով։ Նման մարդիկ կան տարբեր կուսակցություններում, դաշինքներում, հարթակներում․ մենք որևէ մեկին անձնական հրավերով այս հրապարակ չենք հրավիրել և որևէ մեկին չենք արգելել գալ այստեղ։ Հստակ ասում եմ՝ նման մարդիկ հաջորդ իշխանության մեջ որևէ դերակատարություն ու արտոնյալ կարգավիճակ չեն ունենալու»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել