factor.am: Նոր Զելանդիայի կառավարությունը հայտարարել է «Գազպրոմի» և մի շարք այլ ռուսական պետական ձեռնարկությունների ու պաշտպանական կառույցների դեմ պատժամիջոցների կիրառման նոր փաթեթի մասին։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Նանաիյա Մահուտան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ընկերությունները, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվում, վերահսկվում են Պուտինի կառավարության կողմից և ունեն ռազմավարական նշանակություն Ռուսաստանի համար»,- հայտարարությունում ասել է Մահուտան՝ նշելով, որ պատժամիջոցների նոր ցուցակում ներառվել են 38 ռուսական և 6 բելառուսական ընկերություններ։
Նա նշել է, որ նոր պատժամիջոցների տակ է հայտնվել ռուսական խոշորագույն ու եկամուտների հիմնական աղբյուր «Գազպրոմ» ընկերությունը։
comment.count (0)