Մակրոնը պահանջել է Ուկրաինային տրամադրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ |armenpress.am|
19:14 - 16 հունիսի, 2022

Մակրոնը պահանջել է Ուկրաինային տրամադրել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ռումինիան կողմ են Ուկրաինային անհապաղ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ռումինիան կողմ են Ուկրաինային ԵՄ անհապաղ թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հունիսի 16-ին ժամանել են Կիև, որտեղ հանդիպելու են Զելենսկիի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել