ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում է նաև գլխավոր դատախազի ընտրության հարցը
11:19 - 29 հունիսի, 2022

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում է նաև գլխավոր դատախազի ընտրության հարցը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջան է գումարել, որի օրակարգում գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի ընտրության, ինչպես նաև  Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների ընտրության հարցն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաստատել էր տեղեկությունը, ըստ որի ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Իսկ   պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ՝ արտահերթ նիստի ընթացքում, քվեարկությամբ որոշել էր այդ պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Նշենք նաև, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել