Զելենսկին գնահատել է Բելառուսի՝ ուկրաինական կոնֆլիկտում ներքաշվելու հավանականությունը

 |armenpress.am|
15:46 - 05 հուլիսի, 2022

Զելենսկին գնահատել է Բելառուսի՝ ուկրաինական կոնֆլիկտում ներքաշվելու հավանականությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ Բելառուսը չի դառնա ուկրաինական հակամարտության կողմ, սակայն խոստովանում է, որ այդ երկրին կարող են ներքաշվել դրա մեջ։ Այս մասին Զելենսկին ասել է «The Economist»-ի կառավարական կլոր սեղանի առցանց ելույթի ժամանակ։

«Մենք կարծում ենք, որ Բելառուսը չի խառնվի այս պատերազմին, բայց սադրանքներ կան ու կլինեն։ Բելառուսը ներքաշվելու սպառնալիքի տակ է»,- ասել է Զելենսկին՝ ընդգծելով, որ Կիևը պատրաստվում է իրադարձությունների նման զարգացման։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը երբեք իրեն չի խնդրել մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել