news.am: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել հայ-ադրբեջանական հրադադարի համաձայնագիրը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին բախումների մասին հաղորդումներն ինձ շատ ցավ պատճառեցին։ Իմ հոգեւոր մտերմությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին եւ կոչ եմ անում կողմերին՝ հարգել հրադադարի ռեժիմը։ Խաղաղությունը հնարավոր է, երբ նրանք մի կողմ դնեն իրենց զենքերը եւ երկխոսության մեջ լինեն»,- հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
comment.count (0)