Իրանը հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի Կիևի՝ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնելու որոշումից հետո |armenpress.am|
16:26 - 24 սեպտեմբերի, 2022

Իրանը հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի Կիևի՝ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնելու որոշումից հետո |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին սեպտեմբերի 24-ին ափսոսանք է հայտնել, որ ուկրաինական իշխանությունները որոշում են կայացրել զրկել Իսլամական Հանրապետության դեսպանին հավատարմագրումից և զգալիորեն կրճատել Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Թեհրանը համապատասխան քայլեր կձեռնարկի ի պատասխան այդ որոշման»,-հայտարարել է նա և Կիևին խորհուրդ տվել խուսափել երրորդ երկրների ազդեցությունից, «որոնք ձգտում են փչացնել Ուկրաինայի և Իրանի հարաբերությունները»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել