Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ իրենց վերնագրերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին են վերագրել Fox News-ի լրագրողի խոսքերը։
Սեպտեմբերի 30-ին Fox News-ում հրապարակվել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցի հիման վրա պատրաստված հոդված, որի սկզբում լրագրողը գրել է․ «Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանն ավելի մեծ աջակցություն գտավ ԱՄՆ-ից, քան իր պատմական դաշնակից Ռուսաստանից»։
«Արմենպրես» գործակալությունը թարգմանել է հոդվածը՝ շեշտելով, որ այդ ձևակերպումը տվել է ամերիկյան լրատվամիջոցը․ «Ադրբեջանի հետ մահացու բախումներից հետո Հայաստանը ավելի շատ աջակցություն «գտավ» Միացյալ Նահանգների, քան թե իր դաշնակից Ռուսաստանի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ամերիկյան «Ֆոքս Նյուզ» լրատվական հեռուստաալիքն այսպես է բնութագրել վերջին իրադարձություններից հետո Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը»։
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ «Արմենպրես» գործակալությանը հղումով հրապարակել են Գրիգորյանի՝ Fox News-ին տված հարցազրույցը՝ հետևյալ վերնագրով․ «Հայաստանը ավելի շատ աջակցություն ստացավ ԱՄՆ-ից, քան դաշնակից Ռուսաստանից. Արմեն Գրիգորյան»։
Վերնագրից այնպիսի տպավորություն է, որ այս խոսքերն ասել է Հայաստանի ԱԽ քարտուղարը, սակայն, ինչպես նշեցինք, նման ձևակերպում արել է Fox News-ի լրագրողը։
Աննա Սահակյան
comment.count (0)